ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ
Լավրովը Բաքվի և Երևանի միջև ԱՄՆ-ում ձեռք բերված համաձայնագրերը անվանել է Ադրբեջանի
և Հայաստանի ինքնիշխան իրավունքը. «Բայց պետք է տեսնել, թե այն ինչպես կաշխատի»։
Այս և այլ թեմաների շուրջ զրուցել
ենք «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ
Ռուբեն Մեհրաբյանի հետ։
«Բնականաբար այս ամենը ևս մեկ
անգամ ցույց է տալիս, թե ինչ ողբերգական է տանում այս ամենը պաշտոնական Մոսկվան։
Նա նաև ասել է, որ այս ամենը 20-22 թվականը բանակցային գործընթացի արդյունք էր և նման
բաներ։ Բնականաբար այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ռուսաստանը դժգոհ է այս
համաձայնությունից, դեմ է այս համաձայնությանը և Ռուսաստանը Ռուսաստան չի լինի, եթե
հենց առաջին իսկ հնարավորության դեպքում չփորձի սա խափանել։ Մենք այս ամենից պետք է
շատ զգույշ լինենք Հայաստանի ներսում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Վարչապետն այսօր իր ֆեյսբուքյան
էջում հրապարակել էր մուրճի նկար, որի վրա գրված էր՝ «պողպատե մանդատ»։ Այս առնչությամբ
Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ իր կարծիքով՝ 2021 թվականին , երբ տեղի ունեցան արտահերթ
ընտրություններ, այսօրվա քաղաքական մեծամասնությունը ստացավ մանդատ, այդ մանդատը նախընտրական
շրջանում հենց այսպես էլ ներկայացվում էր, որպես երկաթե մանդատ։
«Ենթադրում եմ, որ կան հիմնավոր
պատճառներ, թե ինչու այսօր հիշվեց այդ երկաթե մանդատի մասին, կարծում եմ՝ շուտով կիմանանք,
թե որոնք են այդ պատճառները։ Կարող եմ ընդամենը ենթադրել, որ այո, այդ սպառնալիքները,
որոնք այսօրվա դրությամբ սպառնալիք են նաև խաղաղությանը և սա Հայաստանում պետք է լինի պատժելի, և բացառապես օրենքի տառին
և ոգուն համապատասխան։ Իմ պատկերացումով երկաթե մանդատը հենց դրա մասին է»,- հավելեց
Ռուբեն Մեհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան