Վարչապետն ակնարկում է՝ չի մոռացել ինչի համար է 2021-ին մանդատ խնդրել

 «Վարչապետն իր ընտրողներին ակնարկում է, որ ինքը չի մոռացել, թե ինչի համար է 2021 թվականի ընտրություններին մանդատ խնդրել և հետևողականորեն իրականացնում է իր տված խոստումները»,-Civic.am-ի եթերում մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի՝  եռագույնով փաթաթված մուրճի լուսանկարը՝ հայտարարեց քաղաքագետ Հրայր Մանուկյանը։

 

Մանուկյանի դիտարկմամբ՝ 2018-ից ի վեր Փաշինյանը շատ սկզբունքային է այն առումով, որ հանկարծ չանցնի սահման, երբ իշխանությունը չափից շատ է միջամտում դատական իշխանության գործերին«Եվ այնպես չէ, որ մենք արդյունքներ չենք տեսնում։Մարդիկ հաճախ շատ ծայրահեղ բաներ են ուզում ու նշանակություն չեն տալիս նրան, որ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ դատարաններից դուրս չեն գալիս։ Իսկ այդ մարդիկ այնպիսի մարդիկ են, որոնք խորհրդային ժամանակներից ի վեր միշտ բարձր դիրք են ունեցել ու հիմա դա կորցրել են, հոգեբանական տեսակետից էլ՝ դա լուրջ պատիժ է։ Ֆիզիկապես էլ զգացվում է  այդ պատիժը՝ դատարաններում քարշ գալու  պայմաններում»,-ընդգծեց նա։

 

Նա նկատում է, որ այդ հանցագործությունները բացահայտելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ այդ մարդիկ նախկինում լինելով իշխանության մեջ շատ հետքեր են թաքցրել «Հիմա մենք ո՞ր ճանապարհով ենք ուզում գնալ՝ ապացուցողական բազան ուժեղ լինի ու դրա հիման վրա այդ մարդիկ բանտերում հայտնվե՞ն, թե՞ մենք պարզապես գիտենք, որ իրենք մեղավոր են, թույլ ապացուցողական բազայով իրենք նստեն։ Ես կընտրեի առաջին տարբերակը։ Իհարկե կան այնպիսի ծանր հանցագործություններ՝ դրանից շարքին կդասեի հենց բռնի հեղաշրջման փորձը, որտեղ նույնիսկ ամենաթեթև հիմքերը, ապացուցողական փաստարկները պետք է մեկնաբանվեն ամենախիստ ձևով ու այդ  մարդիկ պատժվեն ամենախիստ ձևով։ Հայաստանը դեռևս այն պետությունը չէ, որ մենք համոզված լինենք, որ այդ քրեական տարրերը չեն հաջողացնի գալ իշխանության»,-ասաց քաղաքագետը։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում