Սա քեզ վրա շատ թանկ է նստելու․ Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում ծառայության անցած սարկավագին սպառնում են

Երեկ ԶԼՄ-ներից մեկում տեղեկություն տարածվեց, որ Կտրիճ Ներսիսյանը դեռևս 2024–ին ֆեյքերեցների գունդ է ձևավորել։

 

«Դեռեւս 2024 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրահանգով ստեղծվել է մի թելեգրամյան փակ խումբ, որին անդամակցում են քահանաներ Հայաստանի բոլոր թեմերից։ «»

 

Քահանաների ընտրությունը կատարվել է անձամբ Կտրիճ Ներսիսյանի կողմից «Գլխավոր խոսքը, ըստ նույն աղբյուրների, ունեցել է հենց Գարեգին Բ–ն՝ շեշտելով. «Հայ Եկեղեցին իր ամբողջ ռեսուրսով պետք է կեղծ լուրեր տարածի  Ն Փաշինյանին, նրա ընտանիքի անդամների, իշխանության ներկայացուցիչների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց մասին, ում վերաբերյալ հրահանգ կիջեցվի Կտրիճ Ներսիսյանի կողմից»,- նշված է տեղեկատվության մեջ։ 

 

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ։

 

Նա նշեց, որ անշուշտ, սա ամոթալի երևույթ է, բայց ինքն ընդհանրապես զարմացած չէ, որովհետև ինքը դեռևս 2020 թվականին բարձրացրել է մի կարևոր տեղեկություն, որը ստացել էր մի բարձրաստիճան եպիսկոպոսից,  որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոսարանի նկուղում պահում է ֆայլեր՝ բոլոր հոգևորականների մասին տվյալերով, կոմպրոմատներով և այլն։

 

«Ես անշուշտ զարմացած չեմ և կարծեք թե, այլևս ոչ մի բան զարմանալու չէ այս համակարգում։ Կտրիճ Ներսիսյանը որպեսզի իր գոյությունը և իր աթոռը պահպանի՝ պատրաստ է ամեն քայլի գնալ։ Երկու օր առաջ Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցին օժտվեց նոր սարկավագով, որ եկել էր Հայաստանից և տակավին երեկ, Համբարձում անունով մի քահանա, որի անունը նաև վերոնշյալ անվանացանկի մեջ կա, զանգեց մեր սարկավագին և սպառնաց, ասելով, որ սա քեզ վրա թանկ է նստելու, որ դու համագործակցում ես հակաեկեղեցականների հետ։ Այսինքն՝ հակաեկեղեցականներն ովքե՞ր են։ Այսինքն, եթե սարկավագը՝ առանց ձեր թույլտվության և ձեզ շրջանցելով, փորձել է գալ և ծառայել եկեղեցու մեջ, դրա համար դուք պետք է նրան սպառնա՞ք։ Եվ սա օրինակներից մեկն է միայն»,- ասաց տեր Արմենը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան