Քաղաքացիակենտրոն լրատվություն
Առավոտյան Գյումրիում ձերբակալվել է
քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։ Տեղեկությունը civic.am-ի հետ զրույցում
հաստատեցին Քննչական կոմիտեից։ Կրտսեր Ղուկասյանը ձերբակալվել է շորթման մեղադրանքով։
«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային
քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ
անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ
հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել
է։ Նախաքննությունը շարունակվում է», - ասված է Կոմիտեի պատասխանում։