Վաղարշապատի հոգևոր հավաքով պիտի տոնենք եկեղեցու ազատագրումը՝ Ներսիսյան ընտանիքից

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Կտրիճ Ներսիսյանին վեհարանից հեռացնելու մասին հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինայնն ասել է «Կուլմինացիան ես պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում, հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում պետք է լինի, մենք քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Կոմպրոմիս չի լինելու: Ես ուղիղ եմ ասում: Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա: Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ: Չի օգնելու, չի փրկելու ոչ մի բան»։

 

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հետ։

 

Նա նշեց, որ շատ ուրախ է, որ վարչապետը վերստին վերահաստատում է իր դիրքորոշումը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սատանայի տեղապահից՝ Կտրիճ Ներսիսյանից ազատագրելու հարցում և ամբողջությամբ աջակցում, սատարում է և այդ շարժման մասնակից է։

 

«Ես էլ հավատացած եմ, որ շատ մոտ է այն օրը, երբ Սուրբ Էջմիածինը պիտի ազատագրենք և հարցն այն չէ՝ արդյոք Կտրիճ Գրիգորիչը, իրեն հարազատ լեզվաբանական տերմինոլոգիայով դիմեմ, պիտի հեռանա, այլ հարցն այն է, երբ պիտի հեռանա։ Իսկ պատասխանը՝ շուտով։ Նա շատ շուտով հեռանալու է, ես համոզված եմ և Վաղարշապատի հրապարակում վարչապետի հիշատակած այդ հոգևոր հավաքը, ես ավելի պատկերացնում եմ հոգևոր ցնծություն, խանդավառություն, հրավառություն, որով պիտի նշանավորենք, տոնախմբենք մեր եկեղեցու այս 25-ամյա գերեվարությունը, Ներսիսյան ընտանիքից ազատագրումը պիտի նշենք, ոգեկոչենք, ուրախանանք, տոնախմբենք և նոր էջ պետք է բացվի մեր Սուրբ Եկեղեցու համար։ Եվ պիտի առիթը տանք, որ Աստված վերստին օրհնի և պանդուխտ սուրբ Սուրբ հոգին վերադառնա Սուրբ Էջմիածին։ Ես մի քանի առիթով նշել եմ, որ երբ Կտրիճ Ներսիսյանը գրավեց, նվաճեց Սուրբ Էջմիածինը, գնեց Լուսավորչի գահը, Սուրբ հոգին այլևս պանդուխտ դարձավ։ Կտրիճ Ներսիսյանի գալով, Սուրբ հոգին լքել է Մայր Աթոռը»,- ասաց Խորեն վարդապետը։         

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան