Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ հասկանալի է, թե ինչ նպատակով է Ալիևը օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը,իսկ տեղական պրոռուսական ընդդիմության կողմից դա անելը հակապետական արարք է․ «Ալիևը շատ գրագետ ձևով անում է ամեն ինչ, որ այստեղ ծանր իրավիճակ ստեղծվի, զզվես ամեն ինչից, բայց եթե նկատել եք՝ Բայրամովը վերջին մեկ շաբաթվա ընթացքում տարբեր հանդիպումներ ունեցավ ամերիկյան պատվիրակությունների հետ, բայց ոչ մեկի մոտ հարց չբարձրացրեց Արևմտյան Ադրբեջանի, սահմանադրական փոփոխությունների մասին, չօգտագործեց «Զանգեզուրի միջանցք» տերմինը, քանի որ Վաշինգտոնում այդ նարատիվները չկան։ Իսկ ո՞վ է դա բերում մեր օրակարգ, այսպես կոչված, պրոռուսական ընդդիմությունը»,-Civic.am-ի տաղավարում հայտարարեց նա։
Գրիգորյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը պետք է մի քիչ պետականամետ
գործի։ Գրիգորյանը հարցադրում է անում նրանց՝ ինչո՞ւ ենք ուժեղացնում ներսում Ալիևի
թևերը․ «Ես Ալիևին հասկանում
եմ՝ նյարդայնացած է, որ իր թեզերը խաղից դուրս են եկել, անընդհատ առաջ է բերում դրանք,
որ նյարդայնացնի մեր ժողովրդին»։
Ստեփան Գրիգորյանի խոսքերով՝ ընդդիմությունը նման մանիպուլյացիաների
է դիմում նաև նախընտրական շրջանի հետ կապված․«Այո՛, ռեալ սկսվել է նախընտրական արշավ, բայց օգտագործեք այլ
բաղադրիչներ, ինչու՞ եք հարվածում ամենացավոտ տեղին ու ուժեղացնում Ադրբեջանի թեզերը։ Բազմաթիվ այ հարցեր
կան իշխանություններին քննադատելու համար, կարող եք ասել՝ ինչո՞ւ այս ծրագիրն արագ
չես անում, ինչու՞ սա չես անում, բայց ինչո՞ւ ես մեր սուվերենության հարցին կպնում։
Գիտեք՝ ես այսպիսի մոտեցումը չէի արդարացնի։ Ես խոսում եմ ռուսական նարատիվները տարածող
ընդդիմության մասին, լավ է, որ դաշտում կան այլ ընդդիմադիրներ ևս։ Իսկ պրոռուսականներին
ասում եք՝ ձայն չեք հավաքի, խելոքացեք։ Սյունիքի հարցը մեր ապագայի, մեր անվտանգության
ու սուվերենության հարցն է»։
Քաղաքագետը չի բացառում, որ Ալիևն այդպես էլ չստորագրի «Խաղաղության պայմանագիրը», սակայն նաև նշում
է՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են, որ Հայաստանը սկսի
աշխատանք տանել և ռեալ օգուտներ ստանալ։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝
տեսանյութում