Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:


«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է։