Եթե եկեղեցու վերադաս հովիվները մարդկային հոգու նշույլ ունենան՝ օր առաջ պետք է լքեն Մայր աթոռը

Պատմաբան, «Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի կարծիքով՝ Կառավարության ղեկավարի, մեր ժողովրդի մեծամասնության, մտավորականների մոտեցումը հայտնի է՝ Հայ առաքելական եկեղեցու վերնախավը ուզուրպացրել է եկեղեցին իր անբարո կեցվածքով, ճչացող անարդարություններով«Մի բան հուսադրող է՝ և՛ արտասահմանից, և՛ Հայաստանից մեր եկեղեցու տարբեր թեմերի ներկայացուցիչներ արդեն կարողանում են ոչ թե պասիվ կրավորական, ստրկամիտ ձևով անդրադառնալ եկեղեցու վերնախավին, այլ շատ դեպքերում ասել առկա ճշմարտությունը։ Գտնում եմ, որ եթե ունենան մարդկային հոգու նշույլ՝ եկեղեցու վերադաս հովիվները օր առաջ պետք է լքեն Մայր աթոռը»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Սաֆարյանի դիտարկմամբ՝ այն բարքերը, որ վերջին 25 տարում կան Հայ առաքելական եկեղեցու միջավայրում անհարիր են մեր եկեղեցու բազմադարյա պատմությանը, հայ հոգևորականության բազմադարյա պատմության բարձր դասի այն ներկայացուցիչներիի հատկանիշներին որոնց ունեցել ենք դարեր շարունակ«Իմ կարծիքն անշրջելի ու սկզբունքային է՝ հենված է պատմության փաստերի, տվյալների լուրջ ուսումնասիրությունների վրա։ Այո՛, պետք է լինի հոգևորական բովանդակությամբ խաղաղ հանդիպում Մայր աթոռի տարածքում»,-նկատեց նա։

 

Խոսելով խորհրդարանական ընդդիմության կեցվածքի մասին, մեր զրուցակիցն ասաց«Վարչապետին ասում են՝ դու չես բերել խաղաղություն։2022 թվականին ճանապարհը փակելու ժամանակ ի՞նչ է  արել Դաշնակցությունը, ինչքա՞ն սնունդ է ուղարկել Արցախ։ Հիմա էլ ասում են ՝ վերադարձ Արցախ, կենաց-մահու պայքար չեք տարել, հիմա ո՞րն է Արցախի վերադարձ հորջորջելու օգտակար գործողության գործակիցը։ Արցախի վերադարձն օգտագործվելու է ռևանշիստական ուժերի կողմից՝ բռնի կերպով իշխանությունը զավթելու, օրինական ընտրված կառավարությունը դավադրաբար գահընկեց անելու համար»։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում