Ընդդիմությունը գիտակցում է՝ 2026-ին իշխանություն չի ստանալու, պայքարը երկրորդ տեղն ամրագրելու համար է

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը Civic.am-ի տաղավարում անդրադառնալով Ադբեջանի նախագահ Ալիևի և հայաստանյան ընդդիմության կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործմանը նկատեց՝ էական է բովանդակությունը«Ալիևը կասի Զանգեզուրի միջանցք, թե Մարսի կամ Վեներայի միջանցք՝ դա չէ  կարևոր, կարևորն այն է, որ Հայաստանի պահանջած սկզբունքները պահպանվում են և այն արտատարածքային բնույթ չի ստանում։ Հայաստանն այստեղ շահ է  ստանում, որովհետև ակնհայտ է, որ եթե մեր տարածքն օգտագործում են՝ պետք է վճարեն կամ դրա փոխարեն  ոչ նյութական ինչ-որ բան ստանանք»։

 

Ղևոնդյանի դիտարկմամբ՝ ընդդիմության պարագայում այլ տրամաբանություն է, հասկանում են՝ արտատարածքային բնույթ ուենցող ճանապարհ, որը ձեռնտու է  իրենց գործողությունների տրամաբանությանը«Իշխանություններին կմեղադրեն, որ արտատարածքային միջանցք են տալիս, թեպետ իշխանությունները բացատրում են, որ այդպես չէ, բայց ընդդիմությունը շարունակելու է ասել, թե դա միջանցք է։Իրենց համար կարևոր է իրենց հետևոդներին համոզել նույնիսկ էթիկային չհամապաստխանող բառապաշարով՝ գնում ենք իշխանությունների քոքը մինչև վերջ մաշացնելու։ Այն մարդիկ ովքեր քվեարկում են Քոչարյանին, Սամվել Կարապետյանի ուժին, Սերժ Սարգսյանի ուժին՝ նրանք ցանկանում են, որ այդ ուժերը նման կերպ աշխատեն Ազգային ժողովում ու դրա սահմանից դուրս՝ օգտագործեն ոչ նորմատիվ  բառապաշար, ամեն ինչ քննադատեն, մինչև վերջին բառերը վիրավորեն իշխանությանն ու նրա հետ աֆիլացված անձանց։ Իրենցից պահանջում են այն՝ ինչ իրենք անում են»։

 

Մեր զրուցակցի խոսքերով՝ ընտրությունների ժամանակ ակնհայտորեն կլինի մարդկանց հատված, ովքեր դեմ կլինեն իշխանություններին, բայց հարցը խաղաղությունը չի լինելու«Նրանք նույնիսկ Փաշինյանին դեմ չեն լինելու, այլ նրան, որ Հայաստանը լինի ժողովրդավար։ Նրանք ցանկանում են, որ Հայաստանը լինի Ռուսաստանի մաս, որովհետև մտածում են, որ այդկերպ իրենց անձնական կյանքն ավելի լավ է դասավորվելու։ Նրանց արժեհամակարգն այդպիսին է, բայց նրանց ռեսուրսն այնքան է, որ կարող են պայքարել միայն երկրորդ տեղի համար։ Այսպես, թե այնպես նրանք երկրորդ տեղում են ու նրանց ռեսուրսները բավարար չեն, որ իշխանություն լինեն»։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում