ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը՝ խոսելով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին ասել է, որ ՀՀ-ում չի կարող լինել այդ անունով ենթակառուցվածք։ Նշենք, որ այդ խոսույթը ամենից շատ օգտագործում է հայաստանյան ընդդիմությունը և Ադրբեջանի նախագահ Ալիևը։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։
«Կարծեք թե սովորական երևույթ
է դարձել մեր մոտ, երբ որ ադրբեջանական բոլոր նարատիվները մեր մոտ կոնկրետ մարդիկ և
շրջանակներ վերցնում են և շրջանառում՝ ըստ էության դառնալով ադրբեջանական քարոզչական
մեքենայի հայաստանյան շահառուները։ Տարօրինակ է, որ այդ ճանապարհի կամ այդ տրանսպորտային
ենթակառուցվածքի հետ կապված օգտագործում են «Զանգեզուր» եզրույթը։ Կա Հայաստանի կողմից
պաշոտնապես հայտարարված «խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա շրջանակներում կա այդ
ճանապահը, եթե ինչ-որ մեկն ուզում է օգտագործել հանգույց կամ չգիտեմ ինչ, թող օգտագործի
օրինակ՝ «Սյունիքի հանգույց» և ոչ թե «Զանգեզուրի հանգույց» ու այսպես շարունակ»,-
ասաց քաղաքագետը։
Երեկ ԱԺ-կառավարություն
հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Կտրիճ Ներսիսյանին վեհարանից հեռացնելու մասին
հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինայնն ասել է․ «Կուլմինացիան ես պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում,
հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում պետք է լինի, մենք քննարկում ենք ժամկետների,
կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Կոմպրոմիս չի լինելու: Ես ուղիղ եմ ասում:
Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա: Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ: Չի օգնելու, չի փրկելու
ոչ մի բան»։
Այս առնչությամբ քաղաքագետն ասաց, որ երբ որ լինի հանրային մեծ
զանգվածը, հանրային մեծ պահանջը, լինեն առաջին համաձակ հոգևորականները, ովքեր կբարձրանան
և իրենց խոսքն առանց վախի կարտահայտեն, ինքը համոզմունք ունի, որ շատ եպիսկոպոսներ,
շատ թեմերի առաջնորդներ, նաև շարքային հոգևորականներ կմիանան այդ պահանջին և այ միջոցառմանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոյսան