Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի
հետ զրուցել ենք ԱԺ անցած քառօրյայի, ներքաղաքական իրավիճակի ու Կտրիճ Ներսիսյանի մասին։
«Ես կարծում եմ, որ մեզ՝ Հայաստանի
Հանրապետության քաղաքացիներին, անգամ Ռոբերտ Քոչարյանի ընտրողներին, ինչու ոչ նաև Սերժ
Սարգսյանի, որոնք այս պատուհաս խմբակցությունը բերել են և տեղավորել են ԱԺ-ում, շատ
քիչ ժամանակահատված է մնացել այս դասական առումով քաղաքական տաֆտալոգիաների վերջը տալու։
2026 թվականի ընտրություններին շատ քիչ ժամանակահատված է մնացել և կարծում եմ՝ այս
ուժերն իրենց սպառելով այլևս խորհրդարանում չեն հայտնվի»,- ասաց քաղաքագետը։
Խոսելով նաև «Զանգեզուրի միջանցք»-ի
մասին անընդհատ շահարկումներ անող ընդդիմության մասին՝ քաղաքագետն ասաց, որ տպավորություն է ստանում, որ ՀՀ-ն արդեն դիվանագիտական
հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի հետ և Ադրբեջանը որոշել է ՀՀ-ում դիվանագիտական
պաշտոնների նշանակի ազգությամբ հայերի «յան» ազգանունով կրողների, որպեսզի ՀՀ-ում ադրբեջանական
նարատիվները և ադրբեջանական պետական քաղաքականության առաջնահերթությունները առաջ տանեն։
«Որովհետև ինչ է նշանակում ադրբեջանական
խոսույթը բերել տեղավորել Հայաստանի Հանրապետության ներսում, դեռ մի բան էլ ամենաբարձր
մակարդակով քննարկումների առարկա դարձնել, այն պարագայում, երբ ակնհայտ է։ Առնվազն
պետք է կույր լինես, պետք է բանսարկու լինես․․․ Լավ, շատ բան չասեմ, որովհետև հիմա դատական հայցադիմումներ ներկայացնելու
մի նոր մոդա է ընկել, ինչքան սոված և կիսասոված
իրավաբան կա, այս իրավիճակում փորձում է հայցեր կորզել։ Էլի ապավինում եմ ժամանակին,
չորս տարի դիմացող ժողովուրդը ևս 8-9 ամիս պատրաստ է այս ամեն ինչը հանդուրժել»,-նշեց
քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադեևոսյան