«Զանգեզուրի միջանցք» տերմինը Ադրբեջանը կիրառում է ներքին լսարանի համար, իսկ ընդդիմության շահարկումը այլ նպատակ ունի

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ զրուցել ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի, ճանապարհների ու սահմանների մասին։

 


«Ըստ էդ պայմանագրի՝ Ադրբեջանը պետք է դուրս գա իր գրաված տարածքներից, որոնք գրավել է 2021-ի մայիսից հետո՝ իմանալով, որ դրանք հայկական տարածքներ են։ Ամենակարևորը դա է, եթե այդ տարածքներից դուրս գա 30-40 գյուղ կհանգստանան և իրենց դաշտերը կկարողանան մշակել։ Մենք խոսում ենք, որ արդեն խաղաղություն ունենք, բայց մի քիչ շուտ է այդպես մտածելը»,- ասաց քարտեզագետը։

 

Խոսելով նաև «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհի և ԱՄՆ-ի կողմից այդ ճանապարհի համար տրամադրվող գումարի մասին՝ քարտեզագետն ասաց․«Անունը Թրամփի ուղի եք դնում, թե Մեղրիի ճանապարհ, այսօր Ադրբեջանն այդ ճանապարհը կոչում է «Զանգեզուրի միջանցք», դա իրենց ներքին գործածության համար է, որպեսզի իր նախկին ասած խոսքերը չփոխի։ Բայց նաև ես ցավում եմ՝ տեսնելով, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ Ադրբեջանի գործածած բառերը գործածում են նաև Հայաստանում տեղեկութուններ ցրելու համար։ Դա ոչ մի կառուցողական բան չունի, բացի թշնամու քարոզչությունը մեր երկրում տարածելուց և ժողովրդի մեջ անհանգստություն առաջացնելուց»,- նշեց Ռուբեն Գալիչյանը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան