ՆԳՆ-ն պետք է Հայ Փոստ-ից ստանա պարզաբանում, թե քանի ծանուցում չի առաքվել. ԿԸՀ նախագահը` ընտրողներին ծանուցելու մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Ընտրողների ծանուցումը իրականացվել է ՆԳՆ-ի կողմից Հայ Փոստի միջոցով, ավելին` ԿԸՀ-ի կայքում ինտերակտիվ քարտեզում ընտրողների հասցեները տեղադրված են» -այս մասին` այսօր` սեպտեմբերի 17-ին, ԿԸՀ-ի կազմակերպած ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը` խոսելով այն քաղաքացիներից, որոնք չեն ծանուցվել:
«Պետությունը գումար է վճարել քաղաքացիներին ծանուցելու համար, մեկ ծանուցումը 320 դրամ է գնահատված: Հիմա ՆԳՆ-ն պետք է Հայ Փոստ-ից ստանա պարզաբանում, թե քանի ծանուցում չի առաքվել, որպեսզի բյուջեից վճարումը լինի ըստ այդմ» ,-հավելեց ԿԸՀ նախագահն ու ընդգծեց, որ ԿԸՀ-ի թեժ գծին էլ են ահազանգեր ստացվել չծանուցված քաղաքացիների կողմից:
Մանրամասն` տեսանյութում