Ամեն ինչ փաթեթավորել որպես Թուրքիայի կամ Ադրբեջանի պահանջ՝ ինձ համար Թուրքիային
կամ Ադրբեջանին ներքին խոսակցության մաս դարձնելու հրավեր է ընդդիմության կողմից։ Այս
մասին Civic.am-ի եթերում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Սոնա Ղազարյանն ու նշեց, որ երրորդ պետությունների հետ Արարատի՝ սահմանահատումների
ժամանակ դրվող կնիքի վրայից հանելու մասին խոսակցություններ չկան։ Արարատի լինել-չլինելը
տարբեր տեղերում չի կարող մեր ինքնության մեջ ինչ-որ բան փոխել։
«Մեզ պարտադրված օրակարգերի շրջանակներում են քննարկումներ տարվում», - նկատեց
Ղազարյանը։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ու Սերդար Քըլըչի՝ Հայաստան
այցին՝ Սոնա Ղազարյանն ասաց, որ առաջընթաց կա՝ մասնավորապես Գյումրի – Կարս երկաթգծի
անհրաժեշտ տեխնիկական
ուսումնասիրություններ կատարելու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու
գործարկման մասով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի դա կարևոր էր նաև
հասարակությունների միջև շփումը՝ կրթական ու մշակութային ծրագրերի միջոցով, որի
շուրջ ևս պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Մանրամասն՝
տեսանյութում
Վոլոդյա
Հակոբյան