Գլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. մեղադրյալը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող Ա. Կ.-ն 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: