Հնաբերդում՝ 32-ամյա երիտասարդի տնամերձ հողամասում, կանեփի 42 բույս է հայտնաբերվել. կատարվում է նախաքննություն

Սեպտեմբերի 12-ին Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հնաբերդ գյուղի 32-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում այդ բույսից պատրաստած թմրամիջոց:


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 32-ամյա երիտասարդի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 42 բույս:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


Կատարվում է նախաքննություն: