Օրերս «Հանդ Art»-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր եղել «Ցանկապատ» ներկայացմանը, որից հետո նա ներկայացրել
էր «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, ապա նշել, որ
մեր գրեթե բոլոր բեմականացումները վերջանում են հուզական, անորոշ։ Ներկայացումը վարչապետը
հավանել էր, բայց նշել, որ այն ունի անորոշություն, հետևություններ պետք է անել։ Ապա
խոսելով ցանկապատեր քանդելու մասին՝ վարչապետը նշել է, որ ոչ թե պետք է քանդել, այլ
կառուցել՝ օրինակ բերելով Կիրանցը։ Թեման բուռն քննարկման առիթ է դարձել, թիրախում
հայտնվել է դերասան Մկրտիչ Արզումանյանը։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ։
«Անձամբ ես դեմ եմ բոլոր տեսակի ճաղերին։ Այս պահին սահմանազատում
է գնում թշնամական երկու պետությունների միջև, դա հարկավոր է։ Բայց այս ներկայացմանը
նման խոսակցություն բացելը ինձ թվում է՝ էնքան էլ ճիշտ չէր, որովհետև դա դրամատուրգիա
է և հեչ կապ չունի էսօրվա հայկական խնդիրների հետ»,- ասաց քանդակագործը։
Իսկ արվեստագետին ընդհանրապես քննադատել չի կարելի, ինչպիսին որ
նա լինի՝ սիրված լինի, թե չսիրված, ինչ է նշանակում արվեստագետին, դերասանին, նկարչին
քարկոծել։
«Հասարակությունը դարձել է անհանդուրժող, բաժանում են մերոնքականի
և հակառակորդի։ Ես քանդակագործ եմ, ասում են՝ ինքը նիկոլական ա կամ չգիտեմ՝ ինչական
ա, ինձ պետք չի ոչ մի պիտակում տալ, ես ազատ մարդ եմ, և արվեստագետները հենց դրանով
են արվեստագետ, որ չեն ենթարկվում ոչ մի տեսակ ճնշումների։ Ես Սովետական Միության դեմ
էլ եմ պայքարել, Քոչարյանի դեմ էլ եմ պայքարել և բոլոր ռեժիմների դեմ պայքարել եմ։
Պայքարելը որն է, ասել եմ իմ կարծիքը»,-
հավելեց քանդակագործը։
Մանրամասն՝
տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան