Մեկ օրում հայտնաբերվել է 7 հետախուզվող. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-17-ը բացահայտվել է 152 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:


Մասնավորապես՝

  • 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 11 դեպք՝ խարդախության,
  • 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
  • 4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, սառը զենք կրելու, փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
  • 3-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու,
  • 2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, հետամտելու։


Բացահայտվել են նաև դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, սուտ մատնության, ինքնիրավչության և այլ դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ խուլիգանության, ճանապարհատրանսպորտային պատահարի, խարդախության։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։


ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 1 մարդ զոհվել է․ 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։