ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Civic.am-ի տաղավարում մեկնաբանելով Սամվել Շահրամանյանի՝ ԿԳՄՍ-ին Հայաստանի պատմության դասագրքում իր անունը Արցախի լուծարման համատեքստում նշելու համար դատի տալու որոշումը, նկատեց. «Թող դաժան մարդ չլինեմ, բայց դաժան եմ ասելու՝ 30 տարի հայ ժողովրդի ամբողջ ռեսուրսը քանդեցին, սերունդների ճակատագիր խեղեցին՝ իրենց քաղաքական անհեռատեսությամբ… ԿԳԲ-շնիկ է, գործում է Ռուսաստանի հրամանով՝ դա պարզ է։ 120.000 մարդ կազմակերպված դուրս եկավ, բայց ինքնասպան չեղավ։ Ինքը դատի է տալիս արժանապատվության համար, ես էլ առաջարկում եմ արժանապատվության համար ինքնասպան լինել։ ԿԳՄՍ-ն պետական կառույց է և պետք է իր գործն անի»։
Շիրինյանի խոսքով՝ ՀՀ իշխանություններին քննադատողներն Ադրբեջանի
ԿՊՊ-ով անցել, եկել այստեղ վերլուծություններ են անում. «Խորհուրդներ են տալիս՝
ինչպես կառավարել, գիտեիք՝ կառավարեիք։ Ինքը լավ է անում, որովհետև ոչ մեկը չդատվեց։
Եթե ռազմադաշտային դատարաններ ստեղծվեին ու կանգնեին դրա առաջ՝ այսպես չէին խոսի։ Պատմության
համար թղթերն են կարևոր՝ թույլ տվեք մարդիկ եզրակացություն անեն։ Կլանը եկել է, ցույց է անում, բողոքի ակցիաներ՝ ես առաջարկում եմ ինքնասպան
լինել։ Ամբողջ մի ժողովուրդ, քաղաքակրթություն, պատմություն խեղեցին՝ ինքնասպան չեղան։
Սրանք եկել են, որ Հայաստանը պայթեցնեն, իշխանափոխության «չումայի» մեջ են»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ԿԳԲ-ի գործելաոճը հստակ է. «Արցախ վերադարձի միակ
ճանապարհը պատերազմն է, զենքերով փախել են՝
առանց զենքի հետ են գնալու։ Ուրիշ բան է, որ
պետք է մնան այստեղ ու ցնցեն՝ մի օր գրքի դեմ կկռվեն, մի օր էլ՝ վանքի։ Ես կուզենայի,
որ արցախահայ հատվածը, ժողովուրդը մերժեր ղարաբաղյան կլանն իր բոլոր չեկիստներով։ Այնպես
են խոսում՝ կարծես հաղթել, փախել են։ Իրենց ասածը իրատեսական չէ»։
Լևոն Շիրինյանը նաև նկատում է, որ Մոսկվայի նպատակն է Հայաստանում
մշտապես խարխլել կայունությունը ու, այսպես կոչված, ընդդիմադիրների միջոցով քաոսիկ
միջավայր ստեղծել։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում