Մհեր Գրիգորյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների զարգացումը և դեսպանի հետ մտքեր փոխանակել համագործակցության և փորձի փոխանակման հնարավոր ուղղությունների շուրջ: