Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Իսպանիա. ովքեր են կազմում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով 2025 թվականի սեպտեմբերի 22-25-ը կգործուղվի Մադրիդ (Իսպանիայի  Թագավորություն), սեպտեմբերի 25-27-ը՝ Անդորրա Լա Վելլա (Անդորրայի Իշխանապետություն), իսկ սեպտեմբերի 27-28-ը Բարսելոնա (Իսպանիայի  Թագավորություն):

 


Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են՝

 


Ալեն Սիմոնյան-Ազգային ժողովի նախագահ 

 


Սարգիս Խանդանյան-Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ 

 


Տաթևիկ Գասպարյան-Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար



Էմմա Պալյան-Ազգային ժողովի պատգամավոր

 


Աշխեն Հայրապետյան-Ազգային ժողովի նախագահի խորհրդական 

 


Տիգրան Սեյրանյան-Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 


Ալեքսանդր Մխիթարյան-Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

 


Մովսես Հարությունյան-Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

 


Արման Մկրտչյան-Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ

 


Դավիթ Հակոբյան-Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր

 


Հրայր Քալաշյան-Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: