Քննչական կոմիտեի նախագահը ՉԺՀ-ում մասնակցել է Հանրային անվտանգության տեխնոլոգիաների ցուցահանդեսին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Լիանյունգան քաղաքում մեկնարկած Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովի շրջանակներում մասնակցել է Հանրային անվտանգության տեխնոլոգիաների ցուցահանդեսին: Այս մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեն:



Արթուր Պողոսյանը ծանոթացել է չինական ոստիկանության կողմից օգտագործվող՝ քրեական վարույթների քննության, երթևեկության կառավարման, հակաահաբեկչական գործողությունների, հրամանատարության և կապի համակարգման նորագույն տեխնոլոգիաներին և արտադրանքին: