Հարևանների հետ հարաբերությունների
կարգավորումը ընկալում ունի հանրության մեծ մասի մոտ։ Դա մեր անվտանգային նոր պարատիգմն
է։ Civic.am-ի եթերում այս մասին ասաց արձակագիր Հայկ Հովյանը։
Ըստ նրա՝ եթե այդ հարաբերությունների
կարգավորման գինը ինչ-որ սիմվոլիկ բաներից հրաժարվելն է, ապա դա օբյեկտիվ է։ Հովյանի
դիտարկմամբ՝ մեր ինքնություն ասվածը մեծ մասամբ հակաթուրքականության սոուսի մեջ է։
«Մեր ինքնության առանցքը պետք է լինի պետականության շարունակականությունը։ Մեր ինքնությունը
դրա վրա պետք է կառուցվի»,- ասաց Հովյանը։
Թուրքիայի պահանջներից մեկը հռչակագրին
հղումը Սահմանադրությունից հանելն է՝ նկատեց Հայկ Հովյանն ու ավելացրեց. «Ծուռը նստենք, դուզը խոսենք՝
ինչ-որ մեկիս կյանքը դրանից փոխվո՞ւմ է։ Առավոտ որ արթնանանք տեսնենք՝ հռչակագրում
այդ կետը չկա, կամ անձնագրի կնիքի վրա այդ նկարը չկա, ի՞նչ տեղի կունենա մեր կյանքի
հետ՝ առանձնապես ոչինչ։ Այսինքն՝ դրանք իրականում սիմվոլիկ զիջումներ են։ Գետնի վրա
զիջումները՝ միջանցք և այլն, դրանք ուրիշ բան են՝ ֆիզիկական ինչ-որ բանի մասին է խոսքը
գնում, բայց դրանք սիմվոլիկ զիջումներ են։ Օրինակ՝ սահմանը բացելու դիմաց սիմվոլիկ
զիջումներ կարելի՞ է անել, թե՞ չէ։ Ինձ համար աշխարհը փուլ չի գա, եթե գերբի վրայից
էլ Արարատը հանվի։ Եթե խոսում ենք արժանապատվությունից, ապա արժանապատվությունը պետություն
ունենալն է։ Դրանից այն կողմ ազգի համար արժանապատիվ
բան գոյություն չունի։ Արժանապատվությունը դա է՝ որ հասել ենք նրան, որ պետություն
ունենք»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վոլոդյա Հակոբյան