Հյուսիս-հարավի ճանապարհաշինական
մեծ նախագծի մասով աշխատանքները լավ են գնում։ Դեպի Գյումրի գնացող հատվածում՝ Աշտարակ-Գյումրին
ամբողջովին կահավորված է, գծանշված շահագործման կհանձնվի 2026-ի գարնանը։ Սյունիքում
արդեն՝ Քաջարան-Ագարակում հատվածում օրինակ, շինարարությունը ընթանում է, ու 2027-ի
տարեվերջին 32 կմ երկարությամբ հատվածը կհանձնվի շահագործման։ Քաջարանի թունելի մասով մրցութային գործընթացի ամփոփման փուլում ենք։ Այդ
հատվածի շինաշխատանքների տևողությունը շուրջ 7 տարի է՝ 8 կմ երկարությամբ թունել պետք
է կառուցվի։ Միջազգային կազմակերպություններ են մասնակցելու մրցույթին։ Այս մասին
Civic.am-ի եթերում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ
Խուդաթյանը։
«Արթուր Վանեցյանը չի որոշում՝
ով է հաղթելու ընտրություններում։ Վաղարշապատի ընտրություններում հաղթողին որոշողը
վաղարշապատցիներն են։ Վստահ եմ՝ այդ հաղթողը, ամենայն հավանականությամբ, չի լինելու
պարոն Վանեցյանի սրտով, որովհետև իրենց թեկնածուն հաղթելու տեսական և գործնական հնարավորություններ
Վաղարշապատում չունի»,- անդրադառնալով Վաղարշապատի նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններին՝
ասաց Խուդաթյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վոլոդյա Հակոբյան