Ըմբշամարտի ԱԱ. սեպտեմբերի 20-ին պայքարի մեջ կմտնի 3 ըմբիշ

Սեպտեմբերի 20-ին Զագրեբում պայքարի մեջ են մտնում 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։


 

Ասլանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Եմելին/Աբուլաձե զույգի հաղթողը։


 

Սլավիկ Գալստյանը 1/16-ում կհանդիպի ղազախ Կոշկարի հետ։


 

87 կգ քաշային Վիգեն Նազարյանն էլ կմեկնարկի Նորվեգիայի ներկայացուցիչ Մուկուբուի հետ գոտեմարտով։