Մարթա Կոսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպումից հետո սոցցանցի իր էջում գրառում է արել:«Եվրամիությունը և Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա:


Երևանում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու մեր գործընկերության առաջնահերթությունները: «Դիմակայունություն և տնտեսական աճ» ծրագրի շրջանակում հայտարարել եմ 202 միլիոն եվրոյի տրամադրման մասին և ազդարարել նոր Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մեկնարկը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ»,- գրել է հանձնակատարը: