Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը՝ ամփոփելով մարդու իրավունքների վիճակի առնչությամբ աշխատակազմի իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրում է. Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ:
 
Մասնավորապես՝
 
? կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում (ներառյալ երեխաներ)
 
? բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու տարեցները
 
? ընտանիքները բաժանված են: Ադրբեջանական հրետակոծությունների պատճառով մարդիկ ստիպված լքել են իրենց տներն ու բնակավայրերը
 
? խափանված է կապը ինչպես Լեռնային Ղարաբաղի ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ
 
? կաթվածահար է եղել առողջապահական համակարգը, մարդիկ զրկված են նույնիսկ առաջին բուժօգնություն ստանալու հնարավորությունից
 
? մարդկանց հիմնարար իրավունքները համատարած խախտվում են, այդ թվում՝ խաղաղ պայմաններում արժանապատիվ ապրելու, երեխաների կրթություն ստանալու,  առողջության պահպանման և այլն:
 
Ադրբեջանն իրագործում է ցեղասպան քաղաքականություն: Այդ երկրի զինված ուժերի գործողությունները, պաշտոնական հայտարարությունները, ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաև սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական իշխանությունների մտադրության մասին։
 
Մշտադիտարկման գործընթացը ՄԻՊ աշխատակազմը շարունակում է: