Պետության կայացումը մշտական պրոցես է. իրական կյանքն ավելի կարևոր է, քան կեղծ սիմվոլները

Օրերս կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության յոթերորդ համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՔՊ նոր հռչակագրի մասին, որով էլ Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը հռչակում են որպես առաջիկա ռազմավարական անելիք:


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։


«Ես կարծում եմ, որ կոնկրետ հնարավոր կլինի խոսել, երբ  ներկայացվի նոր Սահմանադրության նախագիծը, որովհետև բոլոր դեպքերում, եթե հռչակվում է նոր հանրապետություն, պետք է որոշակի սկզբունքային տարբերություններ ունենա նախորդներից։ Բայց ես անդրադառնամ այդ հերթականությանը՝ առաջին, երկրորդ, երրորդ և հիմա՝ չորրորդ։ Ես կարծում եմ, որ իրականում այդտեղ որոշակի շփոթմունք կա. այն,  ինչ որ մենք անվանում ենք երկրորդ հանրապետություն, բառիս բուն իմաստով հանրապետություն չի եղել։ Կարելի էր դրա վրայով անցնել, ասել՝ դե հիմա բոլոր դեպքերում 70 տարի այս վիճակում ենք եղել, ինչ-որ համապատասխան ինստիտուտներ ենք ունեցել, բայց ես մի քիչ մտավախություն ունեմ այդ երկրորդ հանրապետությունը հանրապետություն կոչելու»,- ասաց Ռուբեն Բաբայանը։


Նա նաև նշեց, որ որքանով ինքը հասկացել է, խոսքը առաջին հերթին պետության ամրապնդման մասին է, պետության կայացման մասին։


Վերջինիս խոսքով՝ հաճախակի, երբ խոսում ենք պետության կայացման մասին, ընդդիմախոսներն ասում են՝ բա ինչ անենք, պետություն չունենք, բայց իրականում պետության կայացումը մշտական պրոցես է, այն ավարտ չունի։        


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան