Ավինյանը հանդիպում է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ

Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


 

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք երկու երկրների բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը։


 

Մենք կարևորում ենք Վրաստանի հետ գործընկերության շարունակական զարգացումը և պատրաստ ենք համատեղ նոր նախաձեռնությունների»,- գրել է նա։