Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի հեղինակային մոնո-օպերաները ներկայացվել են «Գրեմմի» մրցանակաբաշխության

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը (ՇՈՒՇԱՆ) ստեղծել է «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները, որոնք ամերիկյան AFL Music-AFL Productions-ը ներկայացրել է Recording Academy-ի 68-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության (2026 թ.) «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում։


Շուշան Սարգսյանի հեղինակած «Reflections»-ը սոպրանոյի, ջութակի և դաշնամուրի համար գրված կամերային մոնո-օպերա Է: Ստեղծագործությունը կատարում են Թերեզա Գևորգյանը (սոպրանո, Մեծ Բրիտանիա), Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ) և Էրիկ Մանուկյանը (ջութակ, Հայաստան): «Dialogue» մոնո-օպերան գրվել է բարիտոնի համար: Այն կատարում են Ակսել Դավեյանը (բարիտոն, Գերմանիա) և Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ):

    «Reflections»

Կամերային մոնոօպերա սոպրանոյի, ջութակի և դաշնամուրի համար՝ «Reflections»-ը հանդիսանում է մի ինտիմ երաժշտական ճամփորդություն դեպի կանացի գիտակցության ներս։ Ստեղծագործությունը հյուսվում է հիշողության, ձայնի և լռության բեկորներից՝ ձայնային գոբելեն ստեղծելով, որը միաժամանակ անժամանակ է ու արդիական։

Կատարում են՝ 

Թերեզա Գևորգյան (սոպրանո, Մեծ Բրիտանիա)

Մարտին Շահբազյան (դաշնամուր, ԱՄՆ)

Էրիկ Մանուկյան (ջութակ, Հայաստան)

«Dialogue»

Սա մոնո-օպերա է բարիտոնի համար՝ նոր ուղի հարթելով այդ ժանրում։ «Dialogue»-ը մերժում է ավանդական ձևաչափերը՝ համադրելով խոցելիությունը ուժի, լռությունը՝ պոռթկման հետ։ Հարմոնիկ նոր լեզվով ու նրբագեղ հյուսվածքներով այս գործը դառնում է գեղարվեստական խոսք տղամարդկային ներաշխարհի մասին՝ 21-րդ դարի լեզվով։

Կատարում  են՝

Ակսել Դավեյան (բարիտոն, Գերմանիա)

Մարտին Շահբազյան (դաշնամուր, ԱՄՆ)

Շուշանի երաժշտությունը կամուրջ է ստեղծում ավանդույթի և արդիականության միջև՝ հաղորդելով ժամանակակից օպերային արվեստին և՛ մտերմություն, և՛ համընդհանուրություն։

Մոնո-օպերաների հղումները Spotify հարթակում.
Dialogue
Reflections