Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Գլոբալ ատոմային ֆորումին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին: Ֆորումը նվիրված է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության հիմնադրման 80-ամյակին։


Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ֆորումին կմասնակցեն նաև մի շարք երկրների, այդ թվում՝ Բելառուսի, Մյանմայի, Հայաստանի, Եթովպիայի ղեկավարները, նաև՝ ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը։


Ֆորումում ներկայացված կլինեն նաև պատվիրակություններ Իրանից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Նիգերից և մի շարք միջազգային մասնագիտացված կազմակերպություններից։


Ֆորումից հետո Վլադիմիր Պուտինը նախատեսում է հանդիպումներ ունենալ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ։