Այս պահին ձերբակալված չկա. Ղազարյան

Ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ամեն ինչ արվում է բոլոր մարմինների կողմից, որպեսզի րոպե առաջ դեպքն ամբողջովին բացահայտվի:


Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ խոսելով Մերձավանում տեղի ունեցած դեպքի մասին:


Ղազարյանն ասաց՝ դեռևս ձերբակալված անձ չկա:


Անդրադառնալով վարչապետի գրառմանը, Արամ Ղազարյանը նշեց.


«Ցանկացած նման դեպքով իրականացվում են ուսումնասիրություններ։ Եթե պարզվի, որ աշխատակիցները թերացել են, համապատասխան գործողություններ կձեռնարկվեն, և նրանք կենթարկվեն պատասխանատվության։ Ներկայումս նման տվյալներ չկան»:


Պատրաստ է արդյո՞ք ոստիկանապետը այս դեպքի հետ կապված հրաժարական տալ՝ հարցին, Ղազարյանն ասաց.


«Ցանկացած դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, և երբ որ գտնեմ նպատակահարմար, պատրաստ եմ»: