Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված տրանսատլանտյան ընթրիքին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Միջոցառման շրջանակներում Միրզոյանը և
Բայրամովը կարճ զրույց են ունեցել Ռուբիոյի հետ։
Ընթրիքին մասնակցել են նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի
անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ
Ռյուտեն և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Քննարկվել են տրանսատլանտյան
համագործակցության հարցեր, Ուկրաինայում պատերազմի շուրջ ստեղծված իրավիճակը,
Մերձավոր Արևելքում անվտանգությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության
հասնելու ուղիները։