Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.


«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեր ծննդյան օրվա առթիվ:


Վստահ եմ, որ Ձեր փորձառու առաջնորդությամբ Վրաստանը շարունակելու է հաստատուն քայլերով առաջ ընթանալ՝ արձանագրելով կայուն զարգացում բոլոր ոլորտներում:


Մեծապես գնահատելի է Ձեր կարևոր ներդրումը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերային հարաբերությունների առավել խորացման և առկա ներուժի շարունակական իրացման հարցում:


Կրկին շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և ամենայն բարիք»: