Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսն անդրադարձել են հումանիտար բնույթի հարցերի

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


 

Զրուցակիցները, անդրադառնալով Հայաստանի և Շվեյցարիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսությանը, ընդգծել են, որ այն ամուր հիմք է ստեղծում տարբեր հարթակներում փոխգործակցության համար, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության շրջանակներում։


 

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի և հիմնարար սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը։

 

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի հարցերի։