Ինչո՞ւ է Հանրապետականը, Սերժ Սարգսյանը նախաձեռնել ոչ մի տեղ չտանող, այսպես կոչված, իմպիչմենտի գործընթացը։ Ըստ քաղաքագետ Գագիկ Քամալյանի՝ այս ամենը արվում է մեկ պատճառով՝ իշխանությանը հակադրվելու համար անհրաժեշտ է քարոզչական տեսարանների բեմադրություն։ Սերժ Սարգսյանին պետք է, որ իր ընտրազանգվածին համոզի, թե Փաշինյանի իշխանությունը հեռացող է։ Ընտրություններից առաջ սեփական դիրքերի ուժեղացման ինչ-որ փորձ է։ Մյուս ուժերը եթե մտնեն այս գործընթացի մեջ, այս փուլից սկսած կխաղան Սերժ Սարգսյանի խաղը։
«Սերժ Սարգսյանը, բնականաբար, գիտի, որ այս գործընթացի
չի հաջողելու, և, բնականաբար, չի բերելու իր թիմակիցներից, օրինակ, Աշոտյանին, Շարմազանովին,
Արտակ Զաքարյանին մտցնի այս խաղի մեջ՝ փչացնելու։ Այս տեսարանները իրականացնելու համար
որպես գործիք օգտագործում է կիսագողականացված ինչ-որ կերպարի՝ Դավիթ Համբարձումյանին,
որի իմիջը փչացնելու կամ չփչացնելու խնդիր չկա»,- ասաց Քամալյանը՝ ավելացնելով, որ
անգամ ՀՀԿ-ի ընտրազանգվածը չի կարող հավատալ այս գործընթացի հաջողության հնարավորությանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վոլոդյա Հակոբյան