Քաղաքացիակենտրոն լրատվություն
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։Լուրը 24news-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։
«Մերձավանում տեղի ունեցած միջադեպի մասով իրականացվում են խուզարկություններ, բազմաթիվ օպերատիվ հետախուզական, քննչական միջոցառումներ։ Կա ձերբակալված անձ։ Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և, ըստ էության, փետրվարյան դեպքերի շարունակությունն է»,- ընդգծել է Վարդան Վարդանյանը՝ բացառելով քաղաքական կապը։
Նշենք, որ իրավապահները խուզարկում են կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը, որը Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է, այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: