Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում

Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին:


ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։