Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի իրավապահ համակարգերի համագործակցության ընդլայնման հարցերվ

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Չեն Սիյուանի հետ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:


Ողջունելով հյուրերին՝ Չեն Սիյուանը բարձր է գնահատել դեռևս 2015 թվականին Պեկինում ստորագրված Համաձայնագրի հիման վրա ձևավորված համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։


Արմեն Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը՝ առաջարկելով այն բարձրացնել նոր մակարդակի՝ կողմերի միջև ստորագրելով փոխգործակցության նոր պայմանագիր, ինչին չինական կողմը դրական է արձագանքել։