Իսրայելի վարչապետը ներողություն է խնդրել Կատարի վարչապետից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել Կատարի վարչապետ և արտգործնախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիից՝ սեպտեմբերի 9-ին Դոհայում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների վրա հարձակվելու պատճառով երկրի ինքնիշխանությունը խախտելու համար։


Այս մասին հայտնում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։


Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի վարչապետը Սպիտակ տնից զանգահարել է իր կատարցի գործընկերոջը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Զրույցի ընթացքում Նեթանյահուն ափսոսանք է հայտնել հարձակման ժամանակ կատարցի անվտանգության աշխատակցի մահվան կապակցությամբ։


Հնարավոր է՝ կողմերը քննարկեն Դոհայի հարձակման համար փոխհատուցման հարցը։


Իսրայելի վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպումը Սպիտակ տանը կազմակերպվել է սեպտեմբերի 29-ին։