Տիկնայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը
մտակենտրոնի ղեկավար, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը Իլհամ Ալիևի՝
ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթին անդրադառնալով՝ նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև
նարատիվների պատերազմը շարունակվելու է։ Այդ նարատիվները հայկական դաշտ բերելը պետք
է ապալեգիտիմացվի, իսկ արձագանքել դրանց, ըստ փորձագետի, մենք պարտավոր ենք։
«Շատ կարևոր է հիշենք, որ մեր ու Ադրբեջանի համար
խաղաղությունը տարբեր բան է նշանակում, տարբեր տեսք ունի, տարբեր միս ու արյուն ունի,
տարբեր գույներ ունի»,- ասաց Մարգարյանը։
Փորձագետը նաև նկատեց, որ մենք այժմ ավելի շահեկան
վիճակում ենք, քան Ադրբեջանը, քանի որ մեզ մոտ տեղի են ունեցել ժողովրդավարական զարգացումներ։
Նաև հիմա, երբ ենթարկվում ենք հիբրիդային հարձակումների, բնականոն ձևով դիմակայունություն
ենք սկսում ձևավորել։
«Մեր ադրբեջանցի գործընկերների հետ զրուցելիս ես
ասում եմ իրենց՝ դուք ճակատագրական սխալ եք անում հիմա»,- ասաց Մարգարյանը։
Ադրբեջանը, ըստ նրա, կենտրոնացած է անցյալի վրա,
իսկ մեր պատասխանը պետք է լինի սառը, հաշվարկված, մտածված։
Արմինե Մարգարյանի կարծիքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների
հարցը բարձրացնելու մասին մեղադրանքները նման են այն մեղադրանքին, որ 2018 թվականին
նոր եկած իշխանությունը չի ասել, որ հողերը պետք է վերադարձնել։
«Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը
ամենօրյա ռեժիմով գտնվում են Հայաստանի Հանրապետության ներսում»,- ասաց Մարգարյանը՝
անդրադառնալով հիբրիդային և քարոզչական սպառնալիքներին։
Մանրամասն՝ տեսանյութում
Վոլոդյա Հակոբյան