Արարատում քննվող քրեական վարույթի շրջանակներում վերականգնվել է պետությանը պատճառված 19 մլն դրամի վնասը

Արարատում քննվող քրեական վարույթի շրջանակներում վերականգնվել է պետությանը պատճառված 19 մլն դրամի վնասը:


Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:


«ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը Ռանչպար բնակավայրի 6 հողատարածքից առանց ընդերքօգտագործման թույլտվության ապօրինի արդյունահանել է 4852 խորանարդ մետր մակերեսով ավազակոպճային խառնուրդի լեռնային զանգված:


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 19 մլն 100 հզր 394 ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ վերականգնվել է:


Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։