Երևանում են լեգենդար Վալերի Գերգիևը և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը

Այսօր Երևան է ժամանել Ռուսաստանի Մեծ թատրոնի տնօրեն, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վալերի Գերգիևը:


 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը:


 

Անվանի դիրիժորին դիմավորել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

 


Վալերի Գերգիևի ղեկավարությամբ հոկտեմբերի 1-ին և 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նշվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կկայանան անմոռանալի համերգներ, որոնք կդառնան նշանակալի մշակութային իրադարձություն։