Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Աբրահամ Համադեի հետ (Հանրապետական)։
Ինչպես հայտնել է դեսպանատունը, զրուցակիցներն անդրադարձ են կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագրին։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հետագա զարգացման ու խորացման հեռանկարներին։