Դաշնակցությունն ուղղակի կապեր ունի Մոսկվայի հետ ու տարօրինակորեն դարձել է նրա շահերի ներկայացնողը

Փորձում ենք մեր ամեն ինչը, մեր բոլոր քայլերը հիմնել իրականության վրա։ Դրանով մեխանիկորեն բաժանվում ենք նրանից, ինչը եկել է մեզնից առաջ։ Իհարկե շատ բաներ ընդհանուր կմնան։ Բայց լրիվ նոր տրամաբանություն ենք փորձում զարգացնել՝ պետականակենտրոն, պետականապահպան։ Այս մասին civic.am-ի տաղավարում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Հայաստանի 4-րդ հանրապետության հռչակման «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մտադրություններին ։

 

Այս ամենը, ըստ նրա, պետք է համբերատարորեն բացատրել։ «Ի տարբերություն մեզ, չնայած նրան, որ զոհ ենք այդ ամբողջ սև փիառին, քարոզչությանը, բայց մենք ապրում ենք այս իրականության մեջ, դուրս ենք գալիս փողոց ու առերեսվում իրականությանը, բայց սփյուռքի մեր հայրենակիցները չունեն այդ հնարավորությունը, իրենք ապրում են վիրտուալ իրականությունում, որովհետև այլընտրանք չկա», - ասաց Սինանյանը։

 

Դաշնակցությունը, նրա պնդմամբ, ուղղակի կապեր ունի երրորդ՝ հյուսիսային երկրի հետ ու տարօրինակորեն դարձել է նրա շահերի ներկայացնողը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վոլոդյա Հակոբյան