Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր պաշտոնից ազատվել է Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը: Տեղեկությունը Araratnews-ի հետ զրույցում հաստատել են ԱԱԾ լրատվական վարչությունից։
ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հրամանով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ պաշտոնանկությունը կապված է Փարաքարի սպանությունների հետ։