Վարդան Ղուկասյանի խոսույթը հակասահմանադրական է, ՀՀ ինքնիշխանության դեմ գործողություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ զրուցել ենք Գյումրու քաղաքապետի ռուսամետ հայտարարությունների, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, քաղաքական վերադասավորումների և ռուսամետ ուժերի գործունեության մասին։


Նա նշեց՝ ընդհանրապես ժամանակն է, որ Սահմանադրության առաջին անփոփոխ հոդվածում ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության սկզբունքի հիման վրա ազգային օրենսդրությամբ ամրագրվի պատասխանատվություն բոլոր այն հայտարարությունների համար, որոնք ուղղված են թե՛ ինքնիշխանության, թե՛ ժողովրդավարության, թե՛ իրավական և սոցիալական պետության դեմ։


«Այսինքն՝ դրանք պետք է լինեն այնպիսի կարծիքներ, որոնք չեն կարող պաշտպանված լինել ժողովրդավարական պետությունում, քանի որ նման հայտարարությունները իրենք հանդիսանում են ժողովրդավարական պետության անվտանգության դեմ մարտահրավեր, որն անգամ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով է նախատեսվում, որ պետք է լինի սահմանափակում։ Ինչո՞ւ՝ որովհետև խոսքը վերաբերում է նաև հանրային դեմքերին, տվյալ դեպքում՝ հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետն։ Ես նկատի ունեմ՝ լինի քաղաքապետ, լինի քաղաքական գործիչ, հանրային գործիչ, հասարակական գործիչ, որոնց դիրքորոշումը ազդեցություն ունի հանրային կարծիքի ձևավորման վրա, նման տեսակետները չեն կարող ընդունելի լինել և համարվել որպես բազմակարծության դրսևորումներից մեկը»,- ասաց Արթուր Սաքունցը։


Վերջինս նշեց, որ իր հորդորն ու պահանջն է ՀՀ իշխանություններից, որ շատ ուշադիր ուսումնասիրեն Մոլդովայի փորձը. Մոլդովան թարմ օրինակ է, թե ինչ գործիքներ կարող են կիրառել հիբրիդային սպառնալիքների շրջանակում։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան