Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ոլորտում արձանագրվել է էական առաջընթաց. Հակակոռուպցիոն կոմիտե

Հրապարակվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին հաստատված ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի շրջանակում առաջընթացի զեկույցը, որտեղ ներկայացված են Հայաստանի կողմից հանձնառությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:


 

Հակակոռուպցիոն ոլորտում նախորդ երկու տարիներին կատարված լայնածավալ բարեփոխումների արդյունքում Զեկույցի կատարողական 9 դաշտերից 6-ում արձանագրվել է էական առաջընթաց, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում։


 

ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստը և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ղեկավար խմբի 30-րդ հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում՝ այս տարվա հուլիսի 7-9-ը: Հանդիպմանը արդարադատության նախարարի տեղակալի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը:


 

Զեկույցը հասանելի է այստեղ: