Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ»
ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ զրուցել ենք Գյումրիի քաղաքապետ Վարդան
Ղուկասյանի՝ օրերս կատարած հայտարարությունների և ներքաղաքական իրադարձությունների
մասին։
Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը,
մասնավորապես, կրկին կողմ էր արտահայտվել, որ Հայաստանը մտնի Միութենական պետության
մեջ։
Այս առնչությամբ Լևոն Բարսեղյանն
ասաց. «Շեշտում եմ՝ շատ բան է ուզում, իր գնահատականները բացարձակ անընդունելի են, մերժելի
են, քաղաքական խոսակցություն վարելու որևէ քննության չի դիմանում իր հայտարարությունը։
Առնվազն գոնե ինքը պիտի կարողանա բացատրություն տալ, թե 1920 թվականին Բոլշևիկյան Ռուսաստանի
Զինված ուժերն ինչ գործ ունեին Հայաստանի առաջին հանրապետության տարածքում, ինքը պիտի
բացատրություն տա, թե ինչո՞ւ է ՌԴ-ն անցած տասնամյակների ընթացքում դավաճանական քաղաքականություն
վարել ՀՀ-ի նկատմամբ՝ ունենալով ՀՀ-ի հետ ռազմավարական դաշնակցի պայմանագիր և ՀՀ-ն
ունենալով իր ստեղծած ՀԱՊԿ համակարգի մեջ։ Դավաճանությունը, որը կատարել է ՌԴ-ն մի
քանի անգամ, ապացուցված է, ապացուցելու կարիք չունի, որևէ կերպ չի համադրվում իր իղձերի,
երազանքների և սուտ ու կեղծ խոստումների հետ, որ Ռուսաստանը կպաշտպանի մեզ։ Է թող պաշտպաներ,
իրեն ի՞նչն էր խանգարում, կամ իրեն ի՞նչն էր ստիպում հարձակողական բնույթի զենք վաճառել
Հայաստանի թշնամուն»,- ասաց Լևոն Բարսեղյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այս հարցերի պատասխանը նա
շատ լավ գիտի. դա կոչվում է՝ ՌԴ-ն դավաճանել է ՀՀ-ին։
Նա նշեց, որ քաղաքագիտական տեսանկյունից որևէ հիմնավորում
կամ արդարացում չունի պարոն Ղուկասյանի իղձը, ըղձանքը, ինչքան ուզում է՝ ասի, ասի,
ասի, մնա։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան