ԱԺ ընդդիմության հոգեզավակները դեմ են Երևանի զարգացմանը. Միքայել Խաչատրյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը Civic.am-ի տաղավարում ներկայացրեց վերջին շրջանում մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումները։


Խաչատրյանը նշեց՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Կառավարության որոշմամբ Հայաստանում կլինի 45 նոր տրոլեյբուս, ինչը մեծ ձեռքբերում է երևանցիների համար«Այս գնումով մենք կամբողջացնենք տրոլեյբուսային պարկը, և քաղաքում այլևս չեն լինի հին տրոլեյբուսներ։ Կառավարության օժանդակությամբ նախատեսում ենք ձեռք բերել 250 նոր էլեկտրական ավտոբուս։ Ինչ վերաբերում է տրանսպորտային բարեփոխումներին՝  ամեն ինչ նորմալ ընթանում է. երբ ունենանք ամբողջական պարկը, այդ ժամանակ նաև խցանումների հետ կապված մարդկանց բողոքները չեն լինի»։


Նա ընդգծեց նաև, որ լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում նաև Երևանի մետրոպոլիտենում։


Ավագանու անդամը միաժամանակ նշում է՝ ցանկացած բարեփոխում ավագանու ընդդիմադիրների կողմից չի ընդունվում. «Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հոգեզավակներն են Երևանի քաղաքապետարանի ընդդիմադիր խմբակցությունները։ Նրանք ուղղակիորեն նույն խոսույթի մեջ են, նույն մարդիկ են, որոնց ժամանակ Հայաստանի Հանրապետությունում այնպիսի ապօրինություններ են կատարվել, որ այսօր խոսելու տեղ չունեն։ Մենք հաշտ ենք լսել ցանկացած քննադատություն քաղաքական կոռեկտության սահմաններում, բայց նրանք փորձում են ուղղակի մոլորեցնել երևանցիներին իրենց քաղաքական չխոսույթով։ Իրենք քաղաքական խոսույթ չունեն, իրենց խոսույթը մեկն է՝ Միութենական պետությունում Հայաստանի ներգրավվածության հարցը լուծելը։ Հայաստանցին, երևանցին դա թույլ չի տալու»,- եզրափակեց նա։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում